ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այսօր` դեկտեմբերի 16–ին, 24-ամյա տղայի են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 01։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ անութային շրջանի և գոտկատեղի կտրած-ծակած վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ռոլանդ Ի-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ Մոսկովյան փողոցի 8 հասցեում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել Ռոլանդ Ի-ի և դեռևս չճշտված անհայտ անձի միջև, որն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալի անձը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ դանակահարվածը ի վիճակի չէ բացատրություն տալու։