Բուռն քննարկումներ` Մարությանին անվստահություն հայտնելու հարցով. կոնսենսուս դեռ չկա

Հայկ Մարության. Արխիվային լուսանկար
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները Մարությանին անվստահություն հայտնելու հարցում միասնական դիրքորոշում չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում բուռն քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ դեռ չի ներկայացվել։
Այս պահին դեռ քննարկվում է Մարությանին անվստահություն հայտնելու հարցը և կոնսենսուս չկա։ Իսկ թե քանիսն են ստորագրել անվստահությանը վերաբերող նախագծի տակ, այս պահին դեռ հստակեցված չէ։

Հավելենք, որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կողմ է Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։ Նրա խոսքով` Երևանի քաղաքապետը պետք է խմբակցության աջակցությունն ունենա, ինչն այս դեպքում փաստացի չկա։

Իսկ Թեհմինա Վարդանյանը` նույն խմբակցությունից, Facebook–ի իր էջում գրել է, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,–գրել է նա։
Ավելին, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մարիկյանն էլ իր հերթին հայտնեց, որ նախագիծը դեռ չեն ստացել, ոստի և քննարկումներ չեն եղել։ Նրա խոսքով` այս հարցի շուրջ հստակ որոշում չկա դեռ խմբակցությունում։
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ». Հայկ Մարությանը գրառում է արել
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։