Բարեկամություն Երևանի և Վատիկանի միջև. նախագահը այցելել է ՀՀ-ում Սուրբ Աթոռի նվիրակություն

Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն: Տեղեկությունը հայտնում են նախագահի լրատվականից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն:
Նշվում է, որ Սարգսյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց նվիրակության տարածքում:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակությունն իր ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստի Երևանի և Վատիկանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն: