Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ ու հրավիրել Հայաստան

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ
ԱԽ քարտուղարն ու Բայդենի խորհրդականը տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հրավիրել է Հայաստան։
Փաշինյանը, Ալիևն ու Մակրոնը հանդիպել են Բրյուսելում