Այն, ինչ կատարվում է, լի է խորքային վտանգներով. ՄԻՊ–ը` Մարությանի հետ կապված գործի մասին

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ: Facebook–ում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու` ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությանը։

«Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով»,–գրել է Մարությանը:

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում առհասարակ:
Չի կարելի պահանջել ԱԺ խոսնակի հրաժարականը, բայց շատ հանգիստ կարելի է փոխել քաղաքապետին
«Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը:
Թաթոյանը հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:
Հաջողություն Հայկ Մարությանին. «Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հայտարարությունում մի քանի պատճառ է նշվում, թե ինչու է խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնում. առաջինը Մարությանի՝ 2020 թվականի դեկտեմբերին իր դիմումի համաձայն ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը լքելն է, երկրորդը` գործունեության անարդյունավետությունը, իսկ որպես երրորդ պատճառ նշվում է, որ գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։
«Մարությանն իմ ընկերն է». Քերոբյանն իր դիրքորոշումը կհայտնի «ում որ պետքն է»