Ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են։ Հարությունյանը նման հայտարարություն է արել այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Հարությունյանի խոսքով` չնայած ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են:
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով:
Հիշեցնենք, որ օրերս առաջ` դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: