«Ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ–ների հայտարարությունները». ԱՄՆ պետքարտուղար

Էնթոնի Բլինկեն
Վաշինգտոնն արձագանքել է երկկողմ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին: Այդ մասին նա գրել է Twitter–ի իր էջում։

«Մենք ողջունում և խորապես աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի` հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները», - գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Հիշեցնենք` թուրք նախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։