ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի բուժաշխատողների ասոցիացիան հայտարարել է, որ 1 օրով գործադուլ է սկսում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները, ինչպես նաև օրենք ընդունել մասնագիտական հիվանդությունների դեմ պայքարի մասին։
Բողոքի ակցիայի առիթ է դարձել Թուրքիայի կառավարության կողմից խորհրդարանից հետ կանչված օրինագիծը, որը նախատեսում էր բուժաշխատողների մի մասի աշխատանքի պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:
Գործադուլին միացել են Ստամբուլի, Իզմիրի, Մերսինի, Ռիզեի, Գազիանթեպի, Սամսունի, և այլ նահանգների բուժաշխատողները:
Նշենք, որ բողոքի ակցիան կազմակերպվել է Թուրքիայի ազգային արժույթի` լիրայի ռեկորդային անկման ֆոնին։
Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է գրեթե 40 տոկոսով։