ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հակոբյանը երեք մոտեցման միայն երրորդ փորձից հետո կարողացավ գլխավերևում պահել 105 կգ, իսկ հրման վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 152 կգ: Երկամարտի 230 կգ-ով նա 5-րդն է:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը 12-րդն է:
Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:
Դեկտեմբերի 7-ին մեկնարկած Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կեզրափակվի դեկտեմբերի 17-ին: