Սյունիքում 67-ամյա կնոջ սպանության քրգործով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Կալանք. Արխիվային լուսանկար
Սյունիքի տներից մեկի ննջասենյակի հատակին հայտնաբերել է գլխի շրջանում մարմնական վնասվածքներով 67-ամյա կնոջ դի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքում 67-ամյա կնոջ սպանության քրգործով կալանավորվել է նրա 42-ամյա որդին։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Կապան քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում մարմնական վնասվածքներով նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:
Կնոջը սպանելու կասկածանքով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է նրա 42-ամյա որդին:
Հրազդանի կիրճից 23-ամյա տղայի են բերման ենթարկել. նա կոկաին էր վաճառել Telegram-ով
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Կատարվում է նախաքննություն: