ՔՊ–ն տապալեց սահմանագծման ու սահմանազատման հարցով ընդդիմության հրավիրած նիստը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան
ՔՊ–ն արդեն հայտարարել էր, որ դեմ է քննարկման անցկացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը չկայացավ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել։
ՔՊ–ից ներկա էր միայն նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
ԵԽ-ն փորձագետների խումբ կտրամադրի սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու համար
Նիստին ներկա էր ընդհանուր 30 պատգամավոր։ Մինչդեռ քվորումի ապահովման ու նիստը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 54 ձայն:
Հիշեցնենք` դեկտեմբերի 10–ին ՔՊ–ն արդեն հայտարարել էր, որ դեմ է քննարկման անցկացմանը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում խորհրդարանական մեծամասնությունը դեմ էր քվեարկել սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հարցը ԱԺ արտահերթ նիստում քննարկելու` ընդդիմության առաջարկին։
Մինչ այդ, հարցը ներկայացնելով, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել էր, որ իրենք սահմանազատմանն ու սահմանագծմանը սկզբունքորեն դեմ չեն, բայց գտնում են, որ դրա համար որոշակի պայմաններ պետք է լինեն։
Ընդդիմությունը սահմանների հարցով արտահերթ նիստ է հրավիրել. ի՞նչ կանի ՔՊ–ն
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկել ու ընդունել սահմանազատման ու սահմանագծման մասին հայտարարություն, որում ՀՀ կառավարությունից կպահանջվեր.
ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:
բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու օրինական փաստը:
գ) Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն ու սահմանների կահավորմանը, հստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:
ՌԱԴԻՈ
Պետք է նախ պարզել` ընդդիմությունն ինչին կամ ում է դիմադրում. Դանիելյանը` նոր շարժման մասին
Բացի այդ, հայտարարությամբ նաև կոչ կարվեր միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին` դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: