ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Արցախի հիվանդանոցներում կորոնավիրուսի ստացիոնար բուժում է ստանում 93 հիվանդ, որոնցից 56-ի վիճակը ծանր է, 14 –ինը` ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` միաժամանակ նշելով, որ հիվանդների թվում կան նաև երիտասարդ տարիքի անձինք:
Վերջին մեկ օրվա ընթացքում` դեկտեմբերի 14-ին, Արցախում կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է հիվանդության38 նոր դեպք։
2021 թվականի ընթացքում Արցախում ընդհանուր առմամբ 28 711 թեստավորում է իրականացվել, որից դրական է եղել 4 576-ի պատասխանը։
Կորոնավիրուսայն հիվանդությունից խուսափելու համար Արցախի ԱՆ–ն հորդորում է պատվաստվել` տեղեկացնելով, որ պատվաստումներ ԱՀ–ում իրականացվում են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: