Դեկտեմբերի 14-ին Կալիֆոռնիան տուժել է հզոր փոթորկից․ Լոս Անջելեսի շրջանում անձրև է տեղացել, իսկ Սիերա Նևադայում՝ առատ ձյուն, ինչը ճանապարհային քաոս է առաջացրել ամբողջ նահանգում: Փոթորիկը բարձրացրել է անտառային հրդեհներից տուժած շրջաններում սողանքների առաջացման վտանգը, Հարավային Կալիֆոռնիայում տարահանման հրաման է եղել:
Հորդառատ անձրևը շարունակում է հեղեղման գոտիներ ստեղծել։ Ընդ որում՝ առավել խոցելի կլինեն քաղաքային շրջանները:
Մյուս կողմից, փոթորիկը երկար սպասված խոնավություն բերեց, որը տուժել էր երաշտից: Վերջին մոնիթորինգի համաձայն՝ Մոնտանա, Օրեգոն, Կալիֆոռնիա, Նևադա ու Յուտա նահանգների մի մասը բացառիկ երաշտային վիճակում են։