ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հոնկոնգի խոշոր առևտրի կենտրոններից մեկում բռնկված ուժգին հրդեհի պատճառով ավելի քան երեք հարյուր մարդ արգելափակվել են շենքի տանիքում։ Տեղեկությունը հայտնում է South China Morning Post–ը։
Ըստ հաղորդագրության` յոթ հոգի թունավորվել են գազից։ Մոտ հարյուր մարդու հաջողվել է տարհանել երկնաքերի հինգերորդ հարկ, որտեղ բաց տարածք կա։
Բռնկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12։37-ին էլեկտրոնային սարքավորումների պահպանման տարածքներից մեկում։
Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։