Հայաստանի և Մոլդովայի ղեկավարները կարևորել են տնտեսական կապերի զարգացումը

Մայա Սանդուն անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Կարևորելով տնտեսական կապերի զարգացումը՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության զարգացման համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:
ՀՀ վարչապետը նաև կարևորել է 2 երկրի միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը:
Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Մայա Սանդուն ևս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:
Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, այսօր կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: