Գրիգորի Լեպսը հիվանդանոցո՞ւմ է, թե՞ տանը. հակասական տեղեկություններ են տարածվում

Գրիգորի Լեպս
Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ Լեպսը ոչ միայն հոսպիտալացվել է, այլև հոգեբույժի կարիք է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է Mash Telegram-ալիքը։
Ըստ տեղեկությունների՝ 59-ամյա արտիստը հոսպիտալացվել է դեկտեմբերի 14-ին, նա հոգեբույժի օգնության կարիք է ունեցել։
Միաժամանակ Լեպսի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրյուպինը «Մոսկվա» գործակալության հետ զրույցում հերքել է դերասանի հոսպիտալացման լուրը։
«Գրիգորի Լեպսը ողջ–առողջ տանն է և պատրաստվում է այս կիրակի կայանալիք համերգին», – ասել է նա:
Կիրկորովի իրավաբանն արձագանքել է երգչին սպառնացող վարչական կալանքի մասին տեղեկություններին
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գրիգորի Լեպսն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել երգչուհի Լարիսա Դոլինայի հետ ելույթը: Նշվում էր, որ բժիշկներն անհրաժեշտ ներարկումներ են արել և կայունացրել վիճակը:
Ի՞նչ ազգություն ունի Աբրահամ Ռուսոն. երգիչը գենետիկ թեստ է հանձնել