«Christian Dior»–ն արդեն 75 տարեկան է. լեգենդար հավաքածուների լուսանկարները

«Christian Dior»-ի առաջին` 90 կտորից բաղկացած հավաքածուի թողարկումից հետո նոր էջ բացվեց համաշխարհային նորաձևության պատմության մեջ: Դեկտեմբերի 16-ին ֆրանսիական նորաձևության տունը նշում է իր 75-ամյակը։
Sputnik
1 / 18

Աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ Քրիստիան Դիորը 1958 թվականի լուսանկարում մշակում է ծովափնյա հագուստի մոդելը

2 / 18

Երեկոյան զգեստ «Christian Dior»-ի` 1949 թվականի աշնանային հավաքածուից

4 / 18

«Christian Dior»–ի 1975-76 աշուն/ձմեռ հավաքածուի զգեստներից մեկը

5 / 18

Ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանը և մոդելները Dior-ի նոր հավաքածուի շնորհանդեսից հետո (1959 թվականի հուլիսի 30-ին Փարիզում):

6 / 18

1966 թվականի օգոստոսի 8-ին այս վառ կարմիր բրդյա վերարկուն ցուցադրվել է «Christian Dior»-ի աշուն/ձմեռ հավաքածուում

10 / 18

Մոդելը ներկայացնում է «Christian Dior»-ի աշուն/ձմեռ 2019/20 հավաքածուի նմուշներից մեկը

Քրիստիան Դիորը 1946 թվականին ատելիե բացեց, և կանանց համար նախատեսված հագուստի առաջին հավաքածուն իսկական հեղափոխություն դարձավ նորաձևության ոլորտում։
Հանճարեղ Դիորը 83 աշխատակիցներից բաղկացած թիմով և վեց միլիոն ֆրանկ մեկնարկային կապիտալով սկսեց կառուցել իր սեփական նորաձևության տունը: Ընկերությունը հիմնադրվեց ձեռնարկատեր Մարսել Բուսակի ֆինանսական աջակցությամբ։
Այսօր «Dior»-ը նորաձևության ու գեղեցկության անվիճելի առաջատարներից մեկն է:
«Christian Dior»-ի «New Look» հավաքածուն աննախադեպ հաջողություն և միաժամանակ բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Փարիզում, այլ ամբողջ աշխարհում։
Փարիզի փողոցներում ցուցադրությունների ժամանակ կանայք հարձակվել են մոդելների վրա, պատռեցին նրանց հագուստը։
Արտասովոր, բայց սեքսուալ. Սան Պաուլոյի նորաձևության շաբաթը
«Christian Dior»-ի առաջին հավաքածուի շուրջ բարձրացած աղմուկը միայն մեծացրեց դիզայների նկատմամբ հետաքրքրությունը, և հաճախորդները հերթ կանգնեցին նրա ստեղծած զգեստները գնելու համար։
Լեգենդար դիզայների շնորհիվ Փարիզը վերադարձրեց նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը։
Նա 75 տարեկան կդառնար, եթե չլիներ գնդակը. հանճարեղ Ջաննի Վերսաչեն՝ լուսանկարներում