ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգը բաղկացած է 13 օրինագծից ու օրենսդրական փաթեթից։
Դրանց թվում են նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին, Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, ինչպես նաև կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքներում փոփոխությունների նախագծերը։