Առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին. Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել այն հիվանդանոցի անձնակազմին, որտեղ գտնվում է ներկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամուր առողջություն է մաղթում իր համար անհանգստացողներին և չարախնդացողներին։
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Հայտնել էինք, որ Գասպարյանն արդեն շուրջ 1 շաբաթ է` գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 22-ին` նախաինսուլտային վիճակում։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Գասպարյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին:
Հիշեցնենք` Գասպարյանին դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու համար։ Քննվող բազմադրվագ քրեական գործով հիմնավորվել է, որ նա 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։
Այդկերպ Գասպարյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված 2 մլրդ 116 մլն դրամի գույք:
Քրեական գործի այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է: