Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ

Արթուր Վանեցյան. Արխիվային լուսանկար
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը ընդգծեց, որ չի ցանկանում կապել տվյալ գործն ու Վանեցյանի ընդդիմադիր գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Նա կանչվել է որպես վկա` մեծ հաշվով իրեն չվերաբերող քրեական գործով։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ գաղտնիք է համարվում»,– նշեց Հակոբյանը։

Հարցին, արդյոք կարելի է այս ամենը դիտարկել որպես քաղաքական հետապնդում ընդդիմադիր գործչի նկատմամբ, կուսակցության մամուլի խոսնակը նշեց, որ գործը գաղտնի է, ու չի ցանկանում կապել այդ ամենը։
«Զավեշտալի է, ճանաչում եմ այդ տղաներին». Վանեցյանը վստահեցնում է, որ իրեն հետևում են
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանին ԱԱԾ կանչել էին նաև 2020 թվականի նոյեմբերի 16-ին, սակայն չի հաղորդվել, թե ինչ գործի շրջանակում և ինչ կարգավիճակով։