Առաջիկա 5 տարիներին ԵՊԲՀ ռեկտորը կրկին Արմեն Մուրադյանը կլինի

Արմեն Մուրադյան
Ռեկտորի ընտրությունն անցկացվել է փակ գաղտնի քվեարկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամն այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում ռեկտորի մրցութային ընտրություն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։

«Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:
Կուսումնասիրվեն ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհեյմերը. գերժամանակակից կենտրոն ԵՊԲՀ-ում
Պրոֆեսորը բժշկական համալսարանի 22-րդ ռեկտորն է:
Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են