Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյանը նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Իտալիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները։
Նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել։ Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին փոխանցել է նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ։ Մասնավորապես Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից գերեվարված և հայրենադարձված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային ,նվաստացնող վերաբերմունքի, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, արտադատական սպանությունների և ապօրինի դատավարությունների վերաբերյալ մանրամասներ:
Գերիների վերաբերյալ հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ. Եղիշե Կիրակոսյան
Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել է շարունակել գործարկել ԵԽ շրջանակներում առկա բոլոր կառուցակարգերը հայ գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու համար:
Հանդիպման ավարտին Անդրեասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտի լայնածավալ բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:
Քոչարյանն ասաց` որ դեպքում գերիների հարցը կլուծվի հանգիստ, առանց որևէ լարվածության
Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում. Կապրիելյանը` գերիներին հերոսացնելու մասին