ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը ձեռքի ուղեբեռը մոռացել է օդանավում, որում զգալի գումար է եղել` 180 000 ռուսական ռուբլի։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից հայտնում են, որ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել է ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել կորած և գտնված իրերի բաժին:
Ընկերությունը ուղևորներին հորդորում է առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: