«Sputnik Արմենիա» գործակալության թիմը «Մեղու» մրցույթում մրցանակի է արժանացել

Մրցույթին մասնակցել են ևս 5 ԶԼՄ` «Հետք» պարբերականը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Մեդիամաքս» լրատվական ինտերնետ–պարբերականը, «Ազատություն» ռադիոկայանը և «Առավոտ» օրաթերթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հատուկ լրատվամիջոցների համար անցկացվող «Մեղու. հայերենը բոլորի համար» խաղ-մրցույթում «Sputnik Արմենիա» գործակալության թիմն այսօր` դեկտեմբերի 14–ին, արժանացել է մրցանակի։
Մրցույթը կազմակերպվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։

Գործակալությունը ներկայացրել են խմբագիր Արծրուն Կոստանդյանը, լրագրողներ Կարինե Հարությունյանը և Մարիաննա Փայտյանը։

Հայոց լեզվի շուրջ միավորվել էր 6 լրատվամիջոց` «Sputnik Արմենիա» գործակալությունը, «Հետք» պարբերականը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Մեդիամաքս» լրատվական ինտերնետ–պարբերականը, «Ազատություն» ռադիոկայանը և «Առավոտ» օրաթերթը։
Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է
«Հետքը» զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ տեղում «Sputnik Արմենիան» էր, երրորդում` «Ազատությունը»։
Մրցույթը բաղկացած էր 2 փուլից, որոնց ժամանակ տրամաբանական հարցերով ստուգում էին լեզվի իմացությունը։ Հարցաշարում ԶԼՄ–ներում ամենաշատ տարածված սխալներն էին։
Տարիներ շարունակ «Մեղու» մրցույթում տրամաբանական խնդիրների միջոցով մայրենիի իրենց իմացությունն են չափում Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաները։
2021 թվականին առաջին անգամ մրցույթի կազմակերպիչները որոշել էին այն անցկացնել ԶԼՄ–ների համար։