ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսային վարակը բուժելու համար 14 դեղամիջոց է գրանցվել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ մասին ասել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամների ընդհանուր ժողովում։
«Պատվաստանյութերից բացի, նոյեմբերի վերջին գրանցվել է Covid-19-ի բուժման 14 դեղամիջոց», - ասել է նա:
Նրա խոսքով` նաև կորոնավիրուսի ախտորոշման 94 համակարգ է գրանցվել։
Սեմյոնովան նշել է, որ Ռուսաստանում մշակվել ու գրանցվել է Covid-19-ի դեմ յոթ պատվաստանյութ: