Նիկոլ Փաշինյանը հասավ Բրյուսել

Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո կայանալու է Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Այսօր կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։