«Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով մահվան դեպքերի աճ ենք սպասում. ԱՀԿ

Ամբողջ աշխարհի գիտնականները մտահոգ են՝ «Օմիկրոնի» մասին տեղեկությունները նախկինի պես քիչ են, իսկ անհանգստությունն օրեցօր աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սպասում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից հոսպիտալացումների և մահվան դեպքերի թվի աճ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՀԿ-ի մամուլի ծառայությանը:
«Օմիկրոնը» COVID-19-ի նոր մանրէահիմք է, որն ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է «անհանգստություն առաջացնող»։ Այս ենթատեսակով վարակման հետևանքով արդեն մահ է գրանցվել Մեծ Բրիտանիայում։

«Մտահոգություն առաջացնող մանրէահիմքով դեպքերի թվի ավելացման հետ կապված՝ ամբողջ աշխարհում սպասում ենք հոսպիտալացումների ու նույնիսկ մահերի քանակի մասին տեղեկատվության հայտնվելուն», - ասել են ԱՀԿ-ից։

Ընդ որում, կազմակերպությունում նշել են, որ շատ պետություններ պարզապես հիվանդների հետազոտությունների մեջ «Օմիկրոն» հայտնաբերելու հնարավորություն չունեն։
«Օմիկրոնի» իրական վտանգը հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից. գիտնականներ
«Այդ պատճառով «Օմիկրոնով» պայմանավորված մահվան մասին տեղեկությունները դժվար է հստակ ներկայացնել։ «Օմիկրոնի» ծանրության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն է սպասվում առաջիկա շաբաթներին»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Գիտնականները հրապարակել են «օմիկրոն» շտամի առաջին լուսանկարը
Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշում են, որ «Օմիկրոնի» ամբողջական կլինիկական պատկերը հավաքելու համար գիտնականներին ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ։