ՄԱՊ-ի տնօրենի որդին կասկածվում է քաղաքացուն ծեծելու մեջ

ՀՀ ոստիկանություն
Ոստիկանները Մակար Պ.–ին և նրա ընկերոջը` Լևոն Խ.–ին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՄԱՊ ընկերության տնօրեն Ալեքսան Պետրոսյանի որդին (ավելի հայտնի է որպես ՄԱՊ–ի Ալիկ)` Մակար Պետրոսյանը, կասկածվում է քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու և ծեծելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տվյալներով` նախօրեին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ ախտորոշմամբ ։ Նա 47–ամյա Սամվել Ծ–ն է։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած անձը մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևոն Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ ՄԱՊ ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ։ Նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երևանում դանակահարել են ՍԱՍ սուպերմարկետի 24–ամյա աշխատակցին
Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: