Կան նշանակված մարդիկ. Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց Չավուշօղլուի հայտարարությունը

Անդրանիկ Քոչարյան
Թե ով է հայկական կողմից նշանակված պաշտոնյան, Անդրանիկ Քոչարյանը չբացահայտեց` ասելով, որ երբ ժամանակը գա, կհայտարարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա։ Այսօր ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությունը։

«Իսկ երկխոսելու համար կան նշանակված մարդիկ իրենց կողմից ու նաև մեր կողմից։ Ես դա չեմ ենթադրում, դա հաստատված է», – ասաց Քոչարյանը։

Թե ով է հայկական կողմից նշանակված պաշտոնյան, Անդրանիկ Քոչարյանը չբացահայտեց` ասելով, որ երբ ժամանակը գա, կհայտարարվի։
Հայաստանը գործընթաց է սկսել Թուրքիայի կողմից նախապայման դնելու պայմաններում. Աբրահամյան
Հայ–թուրքական բանակցությունների օրակարգին, հնարավոր նախապայմաններին ու Ադրբեջանի շահերին վերաբերող հարցերին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց.

«Տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկում է լինելու բնականաբար հայ–թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթում»։

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։
Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության համար. Էրդողան
Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։
Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։