Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ուժերի վարժանքներ են անցկացրել

Իսրայելի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի դեսպանությունն ու Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել։ Տեղեկությունը հրապարակվել է Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության Twitter-յան էջում:
«Ադրբեջանի անվտանգության ուժերին շնորհակալություն ենք հայտնում անփոփոխ նվիրվածության և վճռականության համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Արարատ Միրզոյանը և Իսրայելի արտգործնախարարը քննարկել են հայ-իսրայելական հարաբերությունները
Նշվում է, որ համատեղ վարժանքներն ուղղված են եղել անվտանգության ոլորտի համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ. ԶԼՄ