ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր մեկնել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։