Հայիթիում վառելանյութով ցիստեռնի պայթյունի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Հայիթիի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Հաիթիում արդեն մի քանի ամիս է վառելիքի լուրջ պակաս է կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայիթիի Քափ-Հայիտեն քաղաքում վառելիքով ցիստեռնի պայթյունի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Պատրիկ Ալմոնորը հայտնել է, որ վառելիքով ավտոցիստեռնը սկզբում ՃՏՊ–ի է ենթարկվել, երբ դրա վարորդը փորձել է խուսափել մոտոցիկլի հետ բախվելուց։

«Պայթյունը տեղի է ունեցել, երբ տեղի բնակիչները հավաքվել են բեռնատարի մոտ (վառելիք վերցնելու համար)», – ասել է նա։

Պայթյունից հետո հոսպիտալացվածների մեծ մասին հիվանդասենյակների պակասի պատճառով տեղավորել են հիվանդանոցի բակում։ Բժիշկները հայտնում են վառելիքի և դեղորայքի պակասի մասին։
Հայիթիում ցնցումները շարունակվում են. 5.8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել
Հայիթիում արդեն մի քանի ամիս է վառելիքի լուրջ պակաս կա զինված հրոսակախմբերի կողմից նավթային տերմինալների շրջափակման պատճառով։ Վառելիքի պակասն ազդել է արդյունաբերության ոլորտի վրա։