ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսպես է պատասխանել ԶԼՄ-ների հարցին։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,–ասված է ԱԳՆ պատասխանում։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։