Հայ դոնորն օգնության ձեռք է մեկնել լեյկեմիայով տառապող կանադացուն

Հիվանդանոց, արխիվային լուսանկար
Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Դոնոր Գ. Ա.-ն, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել է օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ այսօր հաջողությամբ ավարտվել է դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը, և Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5517 հիվանդի հետ նախնական համընկնող 5468 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 37-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Չպատվաստվածների համար Covid–ի դեմ բուժումը վճարովի կարող է դառնալ փետրվարի 1-ից. ԱՆ խոսնակ
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ. արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք` անկախ ազգային պատկանելիությունից:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե հոսպիտալացվածների քանի տոկոսն է չպատվաստված