Գառնի գյուղի մոտ «Նիվան» բախվել է «ՄԱԶ»-ին. կան տուժածներ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Անահիտ Ի-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 41-ամյա Աղվան Մ-ի վարած ՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները։
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ոստիկանության մայորը տեղում մահացել է
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած «Նիվայի» վարորդն ու ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 54-ամյա Վարդան Ս-ն Գառնի գյուղի բուժամբուլատորիայի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել ու տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։