Երևանում դանակահարել են ՍԱՍ սուպերմարկետի 24–ամյա աշխատակցին

ՍԱՍ սուպերմարկետ
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում դանակահարել են ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցներից մեկին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա մի տղա, որը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում»,–գրում է կայքը:

Նշվում է, որ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել, իսկ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գործող ՍԱՍ սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, որին դանակի 2 հարված են հասցրել:
Արարատի մարզում էլցանցի պետը դանակահարել է էլեկտրիկին
Այս պահին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: