Երևանի քաղաքապետարանի ու մի շարք տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցվել

Երևանի քաղաքապետարան
ՄՊՀ–ն պաշտոնյաների ու շինարարական կազմակերպությունների գործողություններում հակամրցակցային հատկանիշներ է հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Ինչպես հայտնում են ՄՊՀ–ից, հանձնաժողովը պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների նպատակով 2017- 2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում քաղաքապետարանն ու մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ոչ մրցակցային վարքագիծ են դրսևորել։
Ըստ ՄՊՀ–ի` նրանց վարքագծում առկա են եղել հակամրցակցային համաձայնության, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների հատկանիշներ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Զվարթնոցի» դեմ
Կատարված ուսումնասիրության արդյունքում այսօր` դեկտեմբերի 14-ին, ընդունած որոշմամբ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի ու երևանյան ասֆալտապատման աշխատանքներում մասնակցություն ունեցած 30 շինարարական ընկերությունների նկատմամբ։
Մի ուրախացեք, եթե ձեր բիզնեսը շատ փող է բերում․ ՀՀ–ում ապրող ամերիկացու բիզնես ծրագիրը