Դավիթ Բեկում երիտասարդական կենտրոն է բացվել

Կենտրոնից կօգտվեն նաև հարակից բնակավայրերի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդները և բարձր դասարաններում սովորողները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն այցելել են Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայր` ծանոթանալու համայնքային զարգացման նորաբաց կենտրոնի աշխատանքին: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է Դավիթ Բեկ գյուղի Երիտասարդական կենտրոնի աշխատանքներին (14 դեկտեմբերի, 2021թ)․ Սյունիք
Գյուղապետարանի վարչական շենքում տեղակայված զարգացման կենտրոնը ստեղծվել է Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նախաձեռնությամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Զարգացման կենտրոնը նորոգվել է, կահավորվել, հագեցվել համակարգչային տեխնիկայով և այլ անհրաժեշտ պարագաներով: Կենտրոնի կազմում կգործի գրադարան, կապահովվի ինտերնետ հասանելիություն:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է Դավիթ Բեկ գյուղի Երիտասարդական կենտրոնի աշխատանքներին (14 դեկտեմբերի, 2021թ)․ Սյունիք
Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի փորձագետները, ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացնելով կատարված աշխատանքը, տեղեկացրել են, որ հատկացվել է կենտրոնի պատասխանատուի հաստիք, որի համար արդեն հայտարարված է մրցույթ: Կենտրոնում կկազմակերպվեն քննարկումներ, ժամանցային միջոցառումներ և այլն:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է Դավիթ Բեկ գյուղի Երիտասարդական կենտրոնի աշխատանքներին (14 դեկտեմբերի, 2021թ)․ Սյունիք
Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը նշել է, որ կենտրոնից կօգտվեն նաև հարակից բնակավայրերի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդները և բարձր դասարաններում սովորողները:
Նախատեսվում է հիմնել զարգացման կենտրոններ նաև Սյունիքի մարզի Եղվարդ, Ծավ, Սյունիք բնակավայրերում: