ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրություն է ներկայացրել։
Ըստ նախարարության ներկայացրած թվերի` 1595 հոսպիտալացված քաղաքացիների 95 տոկոսից ավելին պատվաստված չէ Covid 19-ի դեմ։ Պատվաստում չեն անցել նաև ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող քաղաքացիների 94%-ը։
7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ
1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ
182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 161-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ։
Դեկտեմբերի 13–ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 452 374 պատվաստում էր կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել է 869 750 մարդ, երկրորդ դեղաչափը` 582 624: