Ընտրակաշառքի նոր փաստեր են բացահայտել. ԲՀԿ–ական թեկնածուին մեղադրանք է առաջադրվել

Իջևանցի ընտրողին էլ առաջադրվել է մեղադրանք` ընտրակաշառք ստանալու համար։ Գործն ուղարկվել է դատախազություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընտրկաշառքի նոր փաստեր են բացահայտվել։ Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, դրանցից մեկը դարձյալ վերաբերում է Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
Քրեական գործը հարուցվել էր 2021թ–ի դեկտեմբերի 9-ին` Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման հիման վրա։
Գ. Մ.-ն հայտնել էր, որ Վարդենիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին քվեարկելու համար իրեն առաջարկել են 60 000 ՀՀ դրամ կաշառք, որն ինքը մերժել է:
ՀՔԾ–ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հորն առնչվող ընտրակաշառքի գործը
Այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Իսկ 2021թ–ի հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերաբերող մեկ այլ քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։
Պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 47-րդ համարը զբաղեցնող Արա Իսրայելյանը, որը կուսակցության Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարն է, ԲՀԿ–ին կողմ քվեարկելու համար ընտրող Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք են բաժանել. 2 մարդ կալանավորվել է
Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար:
Տվյալ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` օրեր առաջ կալանավորել էր նաև «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը։
Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ
Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:
Ճնշում են գործադրում. Ավետյանը` «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավարի ձերբակալության մասին
Արամ Հարությունյանի ձերբակալության պատճառով վարդենիսցիները փողոց էին փակել ու պահանջում էին ազատ արձակել վերջինիս։