ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանում, Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ գտնվող այգում որդին հայտնաբերել է տարեց հոր դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 81-ամյա Գ. Մ.-ն իրենց շենքին կից այգում ինքնասպանություն է գործել «ՏՈԶ» տեսակի ինքնաշեն հրացանով։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։