Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն և «Infiniti»-ն. կա զոհ
Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ «Մաշտոցներ» կոչվող տարածքի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:18-ին: Ավտոմեքենան այրվել է: Վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։