Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Երգչուհին ոստիկանություն է գնացել բացատրական աշխատանքի շնորհիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն:
Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։