Էյլաթում (Իսրայել) անրկացված «Միսս Տիեզերք-2021» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ 21-ամյա Հարնաազ Սանդհուն։ Լալելա Մսվանեն (ՀԱՀ) ու Նադիա Ֆերեյրան (Պարագվայ) զբաղեցրել են երկրորդ ու երրորդ հորիզոնականները։
Եզրափակիչ տասնյակում էին հայտնվել Արուբայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Պարագվայի, Ֆիլիպինների, Պուրետո-Ռիկոյի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բահամյան կղզիների ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ազգային տարազի մրցույթի հաղթող է ճանաչվել «Միսս Նամիբիա» Մարիստելա Օկպալան։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էր Նանե Ավետիսյանը։
Գեղեցկության մրցույթին մասնակցած աղջիկների գեղեցիկ լուսանկարները, հուզիչ պահերն ու թագադրումը Sputnik Արմենիան ներկայացնում է ֆոտոշարքով։