Քանի՞ մարդ է պատվաստվել Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է պատվաստումային գործընթացի արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 452 374 պատվաստում է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Դեկտեմբերի 13-ի դրությամբ` առաջին դեղաչափը ստացել է 869 750 մարդ, երկրորդ դեղաչափը` 582 624:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մեծ մասը տղամարդիկ են
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։