«Պլան չկա` կասսա է». ավտոբուսի վարորդները դժգոհ են նաև նոր վճարային համակարգից

Հանրային տրանսպորտի` վաղ առավոտից բոյկոտ անող վարորդները դժգոհ են իրենց առաջարկվող պայմաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Այս պահին հանրային տրանսպորտի վարորդները շարունակում են իրենց բոյկոտը և գիծ դուրս չեն գալիս։ Նրանց մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց` ուզում են, որ իրենց աշխատանքի պայմանները բարելավվեն։
«Զուգարան չկա վերջնակետում։ Բացի այդ, գիշերը 12-ին գազ ես լցնում, առավոտյան ժամը 7-ին նորից գործի ես գալիս։ Պայմաններ չկան»,–ասաց նա։ Տղամարդը հավելեց նաև, որ դժգոհ են նաև նոր վճարային համակարգից` նոր ավտոբուսների դեպքում «պլան չկա` կասսա» է։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն պետ Էդգար Գալստյանը եկել է վարորդների հետ զրուցելու ու նրանց բողոքները լսելու։
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. բազմաթիվ ավտոբուսներ «գիծ» չեն մտել
Հայտնել էինք, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով։ Կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ տաքսիներն էլ բարձրացրել են սակագները։
Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։
Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։