ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա շաբաթ օրը` դեկտեմբերի 18-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում մեծ հարսանիք է սպասվում: Ամուսնանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդին:
Այս մասին գրում է ArmLur.am-ը։ Կայքի տվյալներով` հարսանիքին հրավիրված է ամբողջ ՔՊ վերնախավը` նախարարների, կառավարության անդամների, իշխանական պատգամավորների մակարդակով։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ղալումյանների ընտանիքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական հարաբերութունների մեջ է: