Նորաշեն գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ ու տուժածներ

Տուժածները հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն և «Infiniti»-ն. կա զոհ
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ` Ա. Օ.) և «VAZ-2121» (վարորդ` Ա. Վ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաներ․ Ա․ Օ․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Ա․ Վ.-ին, «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենայից՝ ուղևոր Ա․ Օ.-ին ու վարորդ Ա․ Օ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ա․ Վ․-ն և ուղևոր Ա․ Օ․-ն հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: