Մինսկը կփակի դեպի Եվրոպա գազի տարանցումը, եթե պատժամիջոցների դեմ այլ միջոց չլինի

Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ ընդգծել էր, որ եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը, իրենք համարժեք պատասխան կտան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ պետությունը կարող է փակել դեպի Եվրոպա գազի տարանցիկ ճանապարհը, եթե Արևմուտքի պատժամիջոցները Մինսկը դնեն արտակարգ դրության մեջ և ոչ մի այլ ելք չլինի դրան պատասխանելու համար։

«Եթե պատժամիջոցները, որոնք նրանք սահմանում են, հաստատեն ու մեզ դնեն այնպիսի նվիճակի մեջ, որ մենք ոչ մի ելք չունենանք այլ միջոցներով պատասխանելու` կօգտվենք նաև այդ կոշտ միջոցից»,- ասել է Լուկաշենկոն թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով գազի տարանցումը փակելու հնարավորությունը:

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը, ի պատասխան կդադարեցվի էներգակիրների տարանցումը և Վարշավայում ստիպված կլինեն մտածել` ինչպես դրանք գնել Ռուսաստանից:
Իրաքի իշխանությունները Բելառուսից ավելի քան 3 հազար միգրանտի են տարհանել
Սա առաջին հայտարարությունը չէ տվյալ թեմայի վերաբերյալ։ Առաջին անգամ տարանցման հնարավոր կասեցման մասին Լուկաշենկոն հայտարարել էր նոյեմբերի 11-ին։
Այն ժամանակ նա Եվրամիության իշխանություններին խորհուրդ էր տվել միգրանտների պատճառով Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը սահմանելուց առաջ մտածել գազի և բեռների տարանցման մասին, որն անցնում է բելառուսական տարածքով, մասնավորապես «Յամալ–Եվրոպա» խողովակաշարով գազի տարանցման մասին: