ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Բետիսի» երկրպագուները Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից առաջ (4:0) հազարավոր խաղալիքներ են նետել դաշտ։ Տեղեկությունը հայտնում է Sport-Express-ը:
Այս ակցիան ամեն տարի անցկացվում է թիմի որևէ հանդիպումից առաջ։ Խաղալիքները փոխանցվում են բարեգործական հիմնադրամին, որն օգնում է կարիքավոր երեխաներին։
Ավելի վաղ նման ակցիա էին արել «Կալգարի ֆլեյմզ» կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբի երկրպագուները: Միջոցառման շրջանակում ավելի քան 15 հազար փափուկ խաղալիք էր հավաքվել։